ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ադրբեջանցիների տարածած լուսանկարները պետք չէ տարածել ու քննարկել. Հովհաննիսյան

Ադրբեջանցիների տարածած լուսանկարները պետք չէ տարածել ու քննարկել. Հովհաննիսյան
21.10.2020 | 10:33

«Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն փոքր խմբերը հաճախ թափանցում են մերձռազմաճակատային բնակավայրեր ու փորձում ինչ-ինչ նկարահանումներ անել, լուսանկարներ ստանալ: Այդ բնակավայրերը հիմնականում բնակեցված չեն: Սեփական հանրությանը կերակրելու համար, նրանք, օրինակ, ինչ-որ շենքի վրա դրոշ են դնում, տեսանկարահանում կամ «ֆոտո» անում ու սկսում տարածել դրանք: Ցավոք, նման լուսանկարները կամ տեսանյութերը երբեմն նաև մեր հանրության և լրատվադաշտի վրա են ազդում»,- ասում է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ադրբեջանական քարոզչամեքենայի մարտավարության՝ «բնակավայրեր գրավելու» հնարքին:


Նրա փոխանցմամբ՝ բնակավայրեր կան, որ 10-15 օր առաջ արդեն համարվում են գրավված ադրբեջանական զինված ուժերի կողմից, բայց մինչ օրս այդտեղ վերահսկողություն չկա: Ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերի մուտքն ու ելքը, հավելում է Հովհաննիսյանը, հիմնականում հեռահար կրակով ենք ջախջախվում, բայց իրենք այդ բնակավայրերը «գրաված տարածքներ» են կոչում: ՊՆ ներկայացուցիչը բոլորին խնդրում ու հորդորում է՝ նման լուրերը չքննարկել ու չտարածել:

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ